Կառլո Անչելոտտիին, փոխարինելու հիմնական թեկնածուի անունը արդեն հայտնի է

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող, Ռաուլ Գոնսալեսը կարող է փոխարինել «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, գրում է Defensa Central-ը:

Դա տեղի կունենա, եթե ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» տիտղոս չնվաճի:

2019/20 մրցաշրջանում իսպանացու գլխավորությամբ մադրիդցիների երկրորդ թիմը հաղթել էր ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 45-ամյա մասնագետը հրաժարվել է գլխավորել անգլիական «Լիդսը» և իր նախկին ակումբ Գելզենկիրխենի «Շալկեն»: