Մադրիդի «Ռեալն» ու «Ինտերը» կարող են կիսապաշտպանների փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալն» ու «Ինտերը» կարող են կիսապաշտպանների փոխանակում կատարել, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, «Ռեալը» հետաքրքրված է միլանյան ակումբից Նիկոլո Բարելայով։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» պատրաստ է որոշակի գումար փոխանցել և իտալական ակումբին առաջարկել Դանիել Սեբալյոսի ծառայությունները։

Սեբալյոսի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է ամռանը, սակայն «արքայական» ակումբը կարող է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ՝ նրան «Ինտերի» հետ բանակցություններում ներառելու համար։