Մադրիդի «Ռեալը» իր պայմանն է առաջարկել Լուկա Մոդրիչին

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Այդ մասին հայտնում է Sportske news-ը։  

Մադրիդյան գրանդը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 37-ամյա կիսապաշտպանին։

Միաժամանակ, «սերուցքայինները» վերջնագիր են ներկայացրել ֆուտբոլիստին՝ Մոդրիչը պետք է ավարտի իր ելույթները Խորվաթիայի հավաքականի կազմում այս տարվա հունիսին կայանալիք Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածից հետո։