Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մոտ ժամանակներս կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Relevo-ն։
Ըստ հրապարակման՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է Անչելոտտիի աշխատանքից այս մրցաշրջանում։
Հաղորդվում է նաև, որ իտալացին կարող է հեռացվել ակումբային աշխարհի առաջնությունում թիմի անհաջող ելույթի դեպքում։