«Ալ-Նասրը» Սերխիո Բուսկետսին շահավետ պայմաններ է առաջարկել

«Ալ-Նասրը» պայմանագիր է առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ։ Միաժամանակ ֆուտբոլիստը կարող է ինքնուրույն ընտրել պայմանագրի ժամկետը։

Նշենք, որ Բուսկետսը չի շտապում պատասխանել, քանի որ մտադիր է սպասել «Բարսելոնայի» առաջարկին՝ պայմանագիրը երկարաձգելու համար: