«Մանչեսթեր Սիթիին» շատ լուրջ պատիժ է սպառնում

Հայտնի է դարձել, թե ինչպես կարող է պատժվել «Մանչեսթեր Սիթին», եթե ապացուցվեն ֆինանսական կանոնների խախտման վերաբերյալ հնչող մեղադրանքները։

Sky Sports-ը, մեջբերելով Պրեմիեր Լիգայի կանոնակարգը, նշում է, որ անկախ հանձնաժողովը, որը կքննարկի ակումբի գործը, կարող է հեռացնել ակումբին առաջնությունից:

The Athletic-ը հայտնում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել տիտղոսներից:

Հավելենք, որ փետրվարի 6-ին Պրեմիեր Լիգան մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական կանոնների բազմաթիվ խախտումների մեջ։

Ժամանակակից պատմության մեջ «Քաղաքաբնակները» 6 անգամ հաղթել են Պրեմիեր լիգան (2011/12, 2013/14, 2017/18, 2018/19, 2020/21, 2021/22):