Նեյմարը 6-րդ անգամ ստացել է «Ոսկե սամբա» մրցանակը (լուսանկար)

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարիերայում 6-րդ անգամ ստացել է «Ոսկե սամբա» մրցանակը, որը տրվում է Եվրոպայում ելույթ ունեցող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին:

Ավելի վաղ 31-ամյա ֆուտբոլիստը նման պատվի էր արժանացել 2014, 2015, 2017, 2020, 2021 և 2022 թվականներին:

«Ոսկե սամբա» մրցանակը շնորհվում է 2008 թվականից՝ Sambafoot ամսագրի կողմից:

Ընթացիկ մրցաշրջանում Բրազիլիայի հավաքականի առաջատարը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 25 խաղում խփել է 17 գոլ: