Արաբական ակումբը ցանկանում է գնել Սերխիո Բուսկետսին

Կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է լինել Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը «Ալ Նասրում»: Սաուդյան ակումբը «Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպանին առաջարկել է 13 միլիոն եվրոյի պայմանագիր, հայտնում է սոցցանցերի լրագրող Մոյսես Լյորենսը:

Նշվում է, որ այս պահին Սերխիո Բուսկետսը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը տարբեր տարբերակներ է դիտարկում, մասնավորապես՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։

Սերխիո Բուսկետսն իր ողջ կարիերան անցկացնում է «Բարսելոնայում»: Առաջին թիմի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 699 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և 42 գոլային փոխանցում կատարել թիմակիցներին։