«Լիվերպուլը» որոշում է կայացրել Նաբի Կեյտայի ապագայի վերաբերյալ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» չի երկարաձգի գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի հետ գործող պայմանագիրը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

27-մյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա թիմից առաջիկա ամռանը:

Ինչպես արդեն հայտնել ենք կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող թիմերը:

Ընթացիկ մրցաշրջանում Կեյտան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 11 խաղ, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: