Անգլիական «Լիվերպուլի» և Գվինեայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաբի Կեյտան կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, հավաստում է Mirror-ը։
27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով Դորտմունդի «Բորուսիան» է հետաքրքրված։
Հաղորդվում է, որ գործարքում կարող է ներառվել նաև գերմանական ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Տրանսֆերը կարող է կայանալ հունիսին: