Ժոան Լապորտա. «Կարևորը նպատակասլացությունն ու թիմային ոգին են»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Չավիի հասցեին:

«Մեզ մոտ ամեն ինչ հիանալի է: Մրցաշրջանի մեկնարկում կցանկանայինք, որ 53 միավորով լինեինք առաջատարը՝ երկրորդ տեղին գերազանցելով 8 միավորով:

Միևնույն ժամանակ դեռ պետք է շատ աշխատենք: Չավին հիանալի է կատարում աշխատանքը:

Նա թիմն ընդունեց բարդ շրջանում ու  կարողացավ միավորել բոլորին:

Կարևորը նպատակասլացությունն ու թիմային ոգին են»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021-ի նոյեմբերից: Նրա պայամանագիրն ուժի մեջ է մինչև 2024-ի հունիսի 30-ը: