Մյունխենի «Բավարիան» նոր ավագ ունի

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը թիմի հենակետային կիսապաշտպան Յոզուա Կիմիխին նշանակել է, հայտնում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնի ավագ Մանուել Նոյերը ծնկի ծանր վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել երկար ժամանակով:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը մասնակցել է 19 խաղի, խփել 3 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: