Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ՊՍԺ-ի նկատմամբ

Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ՊՍԺ-ի նկատմամբ։ Պատճառը Թունիսի քաղաքացի Հիշամ Բուահիլի դիմումն էր։

Նա ասաց, որ աշխատել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի մոտ՝ որպես խորհրդական և իրավաբան:

Միևնույն ժամանակ Բուահիլան ասել է, որ իր աշխատավարձը երբեմն վճարվում է թենիսի ակադեմիայի միջոցով, որը գտնվում է Դոհայում։

Նշենք, որ այս պահին ՊՍԺ-ն պատրաստվում է Ֆրանսիայի գավաթի «Մարսելի» դեմ արտագնա հանդիպմանը։