«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լիարժեք մարզում է անցկացրել իր թիմի հետ։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Նշվում է, որ քանի որ Իբրահիմովիչն արդեն ընդգրկված է ընդհանուր խմբում, ապա նա, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Ա Սերիայի «Տորինոյի» հետ հաջորդ հանդիպման հայտացուցակում:
Հիշեցնենք, որ 41-ամյա հարձակվողը ութ ամիս չի մարզվել իր ակումբի հետ՝ ծնկի վնասվածքի պատճառով: