Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Ժոաու Կանսելոյի՝ Մադրիդի «Ռեալ» ձախողված տրանսֆերի մասին

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերթական անգամ խոսել է Ժոաու Կանսելոյի՝ Մադրիդի «Ռեալ» ձախողված տրանսֆերի մասին։

Պորտուգալացին Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով, բայց, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, կարող էր հայտնվել «Ռեալում»:

Ռոմանոյի խոսքերով, «սերուցքայինների»՝ Կանսելոյի գործարքը հաջողությամբ ավարտելու շանսերը չափազանց մեծ էին, և դրան հասնելը մադրիդցիների համար դժվար չէր լինի։ 

Նշենք, որ «Բավարիան» կարող է 70 միլիոն եվրոյով գնել Ժոաու Կանսելային «Մանչեսթեր Սիթիից», եթե ցանկանա մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստին պահել իր շարքերում: