Ֆեդերիկո Վալվերդե. «ԱԱ-ն վատ ազդեցություն ունեցավ ինձ վրա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն փորձել է բացատրել իր խաղային անկումը:

«Աշխարհի առաջնությունը վատ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Այն ամենը, ինչի վրա մենք աշխատել ենք, պարզվեց, որ անօգուտ էր, և դա ցավալի է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերիկո Վալվերդեն «Ռեալի» կազմում անցկացրել է 31 հանդիպում։ Դրանցում ուրուգվայցին խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։