«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ակնկալում է, որ Պեպ Գվարդիոլան կհեռանա թիմից

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ակնկալում է, որ Պեպ Գվարդիոլան կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, նախքան ակումբը կպատժվի ֆինանսական խախտման դեպքում: Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Բրիտանական հրատարակության տեղեկատվությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Մի կողմից Պեպ Գվարդիոլան ավելի վաղ սպառնացել էր հեռանալ ակումբից, եթե իմանա, որ իրեն ստում են: Մյուս կողմից, «Մանչեսթեր Սիթիի» դեմ նոր գործը կարող է տարիներ տևել:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է Պրեմիեր Լիգայի 100-ից ավելի ֆինանսական խախտման մեջ: