Յանիկ Ֆերերյա Կարասկոն կարող է հայտնվել «Բարսելոնայում»

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերերյա Կարասկոն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնական ակումբն արդեն հայտնել է 29-ամյա բելգիացուն իր մտադրության մասին։

Մեմֆիս Դեպայը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ատլետիկո»: Այնուհետ կատալոնացիները խոսեցին այն մասին, որ գործարքի շրջանակներում հնարավորություն կունենան որոշակի գնով մարել Կարասկոյին։

Ընթացիկ մրցաշրջանում Յանիկ Ֆերերյա Կարասկոն Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։