Վինիսիուս Ժունիորը երբեք չի մտածել իր թիմից հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երբեք չի մտածել իր թիմից հեռանալու մասին։

Լրագրող Խորխե Պիկոնի խոսքով՝ բրազիլացին կցանկանար շարունակել ելույթները «արքայական ակումբում»։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վինիսիուսը մի քանի անգամ սադրանքների է ենթարկվել մրցակից երկրպագուների կողմից, որոնք երբեմն նույնիսկ ռասայական հողի վրա վիրավորել են բրազիլացուն: