Կառլո Անչելոտտի. «Նրանք կարող են վերականգնվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի բացառել, որ թիմի ֆուտբոլիստներից երեքը ժամանակ կունենան վերականգնվելու մինչև շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, կայանալիք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ փուլը։

«Հնարավորություն կա, որ Կուրտուան, Միլիտաոն և Բենզեման ժամանակ կունենան վերականգնվելու աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ փուլին:

Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, նրանք կարող են սկսել մարզումները հինգշաբթի օրը»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ: