Նիկոլո Ձանիոլոն լքում է «Ռոման»

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն մեկնել է Ստամբուլ, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը Միլանից մեկնել է Ստամբուլ, որտեղ պայմանագիր կկնքի «Գալաթասարայի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացին թուրքական թիմ կտեղափոխվի միայն այն պայմանով, եթե պայմանագրում 35 մլն եվրոյի հրաժարագնի կետ ներառվի։