ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Լիդսի» հետ: Հանդիպման նախօրեին թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կադրային խնդիրների մասին:
«Մարսիալն ու ՄաքՏոմինեյը վաղը չեն խաղա: Նույնը վերաբերում է Էնթոնիին, նա մեզ չի օգնի այս խաղում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Հարկ է նշել, որ Դոնի վան դե Բեկը և Քրիստիան Էրիկսենը նույնպես գտնվում են «Մանչեսթեր Յունայթեդի» հիվանդանոցում։