Ժոաու Կանսելոն հակված էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելոն հակված էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն:

Սակայն իսպանական ակումբը հրաժարվել է 28-ամյա պորտուգալացու թեկնածությունից։ Դրանից հետո ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Բավարիա»։

Նշենք, որ «Բավարիան» Կանսելային մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց՝ 70 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։