«Ատլետիկոն» և «Միլանը» պայմանագիր են առաջարկել «Ռեալի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոն» և «Միլանը» պայմանագիր են առաջարկել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, 26-ամյա կիսապաշտպանը պատրաստ է տարբերակներ դիտարկել այլ ակումբների հետ միայն այն դեպքում, եթե «Ռեալը» իրեն նոր պայմանագիր չառաջարկի։ Իսպանացին ցանկանում է կարիերան շարունակել «սերուցքայինների» կազմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Սեբալյոսին կառաջարկի 4 տարով բարելավված պայմանագիր։