«Արսենալը» ամռանը կգնի «Լացիոյի» կիսապաշտպանին

«Արսենալն» այժմ առաջատար է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի համար պայքարում, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն, անձամբ ֆուտբոլիստը, նույնպես հետաքրքրված է տրանսֆերով, քանի որ «զինագործներն» արդեն մեծ աշխատանք են կատարել նրա տրանսֆերի համար։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, ուստի հռոմեացիները կարող են բաց թողնել ֆուտբոլիստին ամռանը: Ավելի վաղ կիսապաշտպանով հետաքրքրված էր նաև «Յուվենտուսը»։