Ռանդալ Կոլո-Մուանին՝ եվրոպական երեք գրանդների ուշադրության կենտրոնում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է հեռանալ իր թիմից մրցաշրջանի ավարտից հետո։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի կարծիքով, ֆրանսիացու հեռանալու շանսերը զգալիորեն կմեծանան, եթե նրա թիմը չկարողանա ավարտել Բունդեսլիգան Չեմպիոնների Լիգայի գոտում։

Այս պահին Կոլո-Մուանիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական երեք գրանդներ՝ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան»: