«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆատիի տրանսֆերը միայն մեկ պայմանով

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Անսու Ֆատին կարող է հեռանալ թիմից, հայտնում է Diario Sport-ը:

Ակումբի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքը, եթե լինի «աստղաբաշխական» առաջարկ:

Ֆատիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Միևնույն ժամանակ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին վստահ է, որ ֆուտբոլիստին կհաջողվի վերականգնել նախկին մարզավիճակը վնասվածքից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 31 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: