Չավի․ «Ես նախկինի պես ֆավորիտ եմ համարում «Ռեալին»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցության մասին։

««Ռեալը» կարող է հաղթել ցանկացած մրցակցի։ Յուրաքանչյուր հաջորդ հանդիպում ճակատամարտ է լինելու։ «Բարսելոնային» չեմ համարում տիտղոսի ֆավորիտ, մեր ակումբը հավակնորդներից է։ Ես նախկինի պես ֆավորիտ եմ համարում «Ռեալին», որը ներկայիս տիտղոսակիրն է և Չեմպիոնների Լգայի հաղթողը»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Նշենք, որ Լա Լիգայի 20 տուրերի արդյունքներով «Բարսելոնան» վաստակել է 53 միավոր և ութ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»։