Իսկոն կարող է նոր ակումբ ունենալ

Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն։ Ինչպես հայտնում է Marca-ն, 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կոնյասպորը»։ 

Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Սևիլիան»։ Մինչ այդ նա երկար ժամանակ պաշտպանում էր Մադրիդի «Ռեալի» գույները։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 12 հանդիպում է անցկացրել առաջնությունում՝ դառնալով հինգ գոլային փոխանցման հեղինակ։