Խորխե Սամպաոլի. «Մենք գոյատևեցինք առաջին խաղակեսը»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտության մասին։ 

«Մենք գոյատևեցինք առաջին խաղակեսը, «Բարսելոնան» ոչ մի հնարավորություն չուներ, բայց ընդմիջումից հետո մենք մրցակցին հետ պահելու տարբերակներ չունեինք: Ես բաց թողեցի Ռակիտիչին՝ դաշտի միջնամասում վերահսկողություն հաստատելու համար։

Ես ցանկանում էի գերազանցություն ունենալ դաշտի կենտրոնում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։