«Լիվերպուլի» ղեկավարները շարունակում են վստահել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ղեկավարությունը հասկանում է, որ թիմի ելույթն այս մրցաշրջանում դժվար թե կարելի է հաջող անվանել, բայց չնայած դրան՝ շարունակում են վստահել Կլոպին և չեն պատրաստվում բանակցությունների մեջ մտնել այլ մասնագետների հետ։
Գերմանացի մասնագետը «Լիվերպուլում» աշխատում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Անգլիայի, Չեմպիոնների Լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և երկրի գավաթի չեմպիոն։