Մյունխենի «Բավարիան» որոշում է կայացրել Անսու Ֆատիի տրանսֆերի հետ կապված

«Բավարիան» չի գնի «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիին, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալքը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բավարիան» դիտարկում է ֆուտբոլիստի հնարավոր ձեռքբերման հարցը։

Վերջերս 20-ամյա ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2027 թվականը: Ֆուտբոլիստի պայմանագիրը պարունակում է մեկ միլիարդ եվրո հրաժարագին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել: