Ն’Գոլո Կանտեն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Լոնդոնյան ակումբի նոր ղեկավարությունը վստահ չէ ֆուտբոլիստի ապագայի հարցում, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Բարսելոնան»:

Նշենք, որ Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Transfermarkt-ը 31-ամյա կիսապաշտպանի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։