Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը, ով համաձայնել է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ, որոշել է բաժանվել թիմի հարձակվող Նեյմարից, հայտնում է Todofichajes-ը:

Ֆրանսիացի մարզիչը ցանկանում է վաճառել Նեյմարին և գնել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին:

Նեյմարը փարիզյան թիմի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից, նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024/25 մրցաշրջանի ավարտին։

Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։