Իսպանիայի առաջնության առաջատար կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ չեմպիոնական պայքարը դեռ ավարտված չէ
««Ռեալը» երբեք չի մահանում: Երբ ֆուտբոլիստ էի, հանդիպել են նրանց փայլուն քամբեքներին: Չեմ ցանկանում, որ դա կրկնվի: Հիմա միայն փետրվարն է:
Մրցաշարային աղյուսակի ներքևի հատվածի թիմերը նույնպես լուրջ դիմադրություն ցույց կտան: Պետք է համբերություն ցուցաբերենք ու չկորցնենք զգոնությունը»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետո «Բարսելոնան» 53 միավորով առաջատարն է և 8 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ: