Ժերար Պիկեն կասկածվում է ծանր հանցագործության կատարման մեջ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան 600.000 եվրո կաշառք տալու մեջ, հայտնում է Marca-ն՝ հղում անելով El Economista-ին։

Իսպանիայի հարկային գործակալությունը հայտնաբերել է կասկածելի փոխանցումներ Պիկեի հաշվից՝ նրա «Կոսմոս Ֆուտբոլ» ընկերության կողմից Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման պայմանագրի ստորագրումից հետո:Պիկեն անհայտ հաշվեհամարին ուղարկել է 669,649 հազար եվրո։ Այս փոխանցումը չի գրանցվել իսպանական իշխանությունների կողմից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հայց է նախապատրաստում նախկին ֆուտբոլիստի և նրա Kosmos ընկերության դեմ՝ պայմանագրի միակողմանի խախտման հետևանքով փոխհատուցման համար։