Ակսել Վիտսելը կերկարաձգի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Marca-ն։

«Ներքնակները» արդեն աշխատում են 34-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագրի վրա։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Կողմերը հնարավորություն ունեն երկարաձգել համաձայնագիրը՝ պայմանով, որ բելգիացին բոլոր մրցաշարերում նվազագույնը 25 հանդիպումներում անցկացնի 45 րոպեից ավելի։

Երկու կողմերն էլ մտադիր են ակտիվացնել այս տարբերակը։

Այս մրցաշրջանում Վիտսելը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

ի ամռանը։