Լուիս Կամպոսը խոսել է Նեյմարի մասին

ՊՍԺի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին:

«Ճշմարտությունն այն է, որ այն պահից, երբ ես եկել եմ ՊՍԺ, ես Նեյմարին քննադատելուպատճառ չունեմ։ Նա միշտ գալիս է ժամանակին, միշտ բարձր տրամադրությամբ։

Նա անհավանական ֆուտբոլիստ է, բայց նույնիսկ մեծ աստղերը չեն կարող միայնակգավաթներ նվաճել: Նրանց թիմակիցներ են պետք»,- Կամպոսի խոսքերը մեջբերում է Goal-ը: