Անսու Ֆատին ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը

Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին, ով կատալոնական «Բարսելոնայի» սան է, այսմրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում են Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, 20-ամյա հարձակվողը կարիերան Եվրոպայում շարունակելու երեքտարբերակ ունի: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի«Բավարիան», ինչպես նաև Լոնդոնի «Թոթենհեմն» և «Արսենալը»։

Նշենք, որ Ֆատին «Բարսելոնայի» գլխավոր թիմում է 2020 թվականի սեպտեմբերից։ Նրաներկայիս պայմանագիրը կատալոնական գրանդի հետ ավարտվում է 2026/27 մրցաշրջանիավարտին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։