Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է եվրոպական երեք գրանդների ուշադրության կենտրոնում

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է «Բարսելոնայի», Մադրիդի «Ատլետիկոյի» և «Միլանի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն, 33-ամյա գաբոնցին որոշել է հեռանալ «Չելսիից» այն բանից հետո, երբ դուրս մնաց թիմի Չեմպիոնների Լիգայի հայտացուցակից:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: