«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»

«Գալաթասարայը» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյայով, հայտնում է լրագրող Խոսեպ Կապդևիլան։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հրաժարվել է ֆուտբոլիստին վաճառել թուրքական ակումբին, քանի որ չի ցանկանում թուլացնել դարպասապահի դիրքը:

Պենյան անցած մրցաշրջանում արդեն վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում» և Թուրքիայի առաջնությունում 6 հանդիպում անցկացրել թիմի կազմում։

«Բարսելոնայի» կազմում այս մրցաշրջանում ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չի անցկացրել: