Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը միայն մեկ տրանսֆեր իրականացնել

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել միայն մեկ ֆուտբոլիստի, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբն այժմ աշխատում է Դորտմունդի «Բորուսիայից» ՋուդԲելինգհեմի տրանսֆերի վրա։ Ղեկավարությունն ամեն ինչ կանի 19-ամյա ֆուտբոլիստինձեռք բերելու համար։

«Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և այլ ակումբներ պատրաստվում են «Ռեալի» հետ մրցելՋուդ Բելինգհեմի համար պայքարում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: