«Վուլվերհեմփթոնը» ծաղրել է Յուրգեն Կլոպին (լուսանկար)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Վուլվերհեմփթոնից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո (0-3) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տարօրինակ հայտարարություն է արել:

«Երրորդ գոլը ես չեմ հաշվում, քանի որ դա առաջին անգամ էր, որ նրանք երկրորդ խաղակեսում հատեցին մեր կիսադաշտը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Վուլվերհեմփթոնը» սոցիալական ցանցերում արձագանքել է գերմանացի մասնագետի խոսքերին և հրապարակել է հետխաղային լուսանկար, որտեղ հաշիվը 3-0-ի փոխարեն 2-0 է, իսկ երրորդ գոլի հեղինակ Ռուբեն Նևեշի ազգանունը նշված չէ: