Մադրիդի «Ռեալն» պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կրկին վնասվածք է ստացել:
Բելգիացին իսպանական ակումբում ելույթ է ունենում 2019 թվականից:
Բելգիացին «Ռեալ» տեղափոխվելուց հետո ստացել է 18 վնասվածք, որից 17-ի ժամանակ նա նվազագույնը մեկ խաղ բաց է թողել:
Վնասվածքի պատճառով Ազարը բաց է թողել ընդհանուր 74 հանդիպում:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 7 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7.5 միլիոն եվրո: