Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը նոր տրանսֆեր է պատրաստում

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը չի հրաժարվել բրազիլական «Ֆլամենգոյի» աջ պաշտպան Ուեսլիին թիմ հրավիրելու մտքից, գրում է Sport.es-ը:

Ֆուտբոլիստի տրանսֆերը «Բարսելոնա» ձախողվել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի նախավերջին օրը:

«Ֆլամենգոն» առաջարկել էր 1,5 մլն եվրոյով վարձակալություն՝ հետագայում տրանսֆերը 15 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով:

Կատալոնական ակումբը չէր ընդունել այդ տարբերակը, այդ պատճառով էլ նրանք կրկին կբանակցեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է և մոտական հետապնդող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 5 միավորով: