Կառլո Անչելոտտի. «Մենք արժանի էինք ոչ-ոքիի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Մալյորկայի» դեմ պարտությունը 0:1 հաշվով:

«Շատ ծանր հանդիպում էր, և մենք անհաջողակ հանդես եկանք, քանի որ սկզբում շատ արագ գոլ ընդունեցինք: Թիմի խաղում հոգնածություն կար, ես դա զգում էի:

Մենք լիովին արժանի էինք ոչ-ոքիի, բայց, ցավոք, պարտվեցինք»,- մարզչի խոսքերը մեջբերում է AS-ը: