«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին առաջիկա ամռանը, հայտնում է The Mirror-ը:
Մերսիսայդյան ակումբը պատրաստվում է շուրջ 42 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել «ճայերին» այս տրանսֆերի համար:
Չնայած «Բրայթոնը» պնդում է, որ 20-ամյա էկվադորցին չի վաճառվում, «մերսիսայդցիները» վճռական են տրամադրված:
Նրանք շուտով պաշտոնական առաջարկով կդիմեն «Բրայթոնի» ղեկավարությանը: