«Լիվերպուլի» երկրպագուները պահանջ են ներկայացրել ղեկավարությանը

«Լիվերպուլի» երկրպագուները դժգոհություն են հայտնել ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղից։

«Վուլվերհեմփթոնից» կրած 3:0 հաշվով պարտությունից հետո Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում Է:

Դրանից հետո Twitter-ում թրենդային է դարձել #KloppOut հեշթեգը, որը պահանջում էր պաշտոնանկ անել ակուբի գլխավոր մարզչին։