Չավի. «Մեր նպատակը տիտղոսը հաղթելն է»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ իրեն այնքան էլ չի անհանգստացնում Լա լիգայի ընթացիկ աղյուսակում միավորների վերջնական թիվը։

«Մեզ համար ամենակարևորը չեմպիոն դառնալն է, նույնիսկ, եթե դրա համար հավաքենք յոթանասուն միավոր», – Չավիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ Չավիի թիմը 19 տուրից հետո ունի վաստակած 50 միավոր։