Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին ասել է, որ այս պահին թիմի առաջատար է համարում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին:
«Վինիսիուս Ժունիորն ամբողջ մրցաշրջանի ընթացքում վճռում է խաղի ելքը: Նա լավագույն մարզավիճակում է մյուս ֆուտբոլիստների հետ համեմատած:
Գոլային փոխանցումներ, գոլեր, նա ամեն ինչ անում է: Նրան մեծ ապագա է սպասվում»,- Գուտիի խոսքը մեջբերում է ITASportPress-ը: